Posted in Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

10 զարմանալի փաստ աստղերի մասին

Ավելին քան փաստեր

Աստղերը երկնքի ամենագրավիչ օբյեկտներն են: Թեև արդեն շատ է գրվել աստղերի մասին, մարդը շարունակում է ուսումնասիրություններ կատարել տիեզերքով մեկ սփռված աստղերի մասին: Ահա աստղերի վերաբերյալ տասը հետաքրքիր փաստ, որոնց մասին նախկինում երբեք լսած չեք լինի: 

1. Տիեզերքում կարող է լինել մոտ սեպտիլիոն աստղ

  Որոշ մարդիկ ասում են, որ երկնքի աստղերը երկրի ավազահատիկներից էլ շատ են: Սակայն ոչ ոք չի կարող մեկ առ մեկ հաշվել դրանք, քանզի դա ուղղակի անհնար է այս մեծ տիեզերքում: Գիտնականները նշում են, որ տիեզերքում կարող են լինել հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն համաստեղություններ: Եթե այս թիվը բազմապատկենք, կստացվի տասը սեքստիլիոնից մինչև մեկ սեպտիլիոն աստղ:

2. Ոչ, աստղերը չեն շողում

Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

3. Արևը` իբրև երկիր մոլորակին ամենամոտ գտնվող աստղ

 Դեռևս միջնակարգ դպրոցից լսած կլինեք, որ արևը կայուն օբյեկտ է, որի շուրջ պտտվում են երկիր մոլորակն ու այլ մոլորակներ: Սակայն իրականում արևն ու արեգակնային ողջ համակարգը շարժվում են: Այն պտտվում է Ծիր Կաթինի շուրջ, սակայն շատ դանդաղ` ժամում 828,000 կմ արագությամբ: Հարկավոր կլիներ մոտ 230 տարի, որպեսզի այն ավարտեր մոլորակի շուրջ իր շրջապտույտը:

4. Արևին ամենամոտը գտնվող աստղին հասնելու համար պետք կլինի 35,000 տարի

Պրոքսիմա Սենտաուրին արեգակին ամենամոտը գտնվող աստղն է, և այն Երկիր մոլորակից 40,000,000,000,000 կմ հեռու է: Սա նշանակում է, որ եթե այս աստղը լույս գցի Երկրի վրա, կպահանջվի չորս տարի, նախքան լույսը կհասնի մեզ: Եթե այնտեղ ամենագնացով սլանալիս լինեիր, այնտեղ հասնելու համար կպահանջվեր 35,000 տարի:

5. Արևը ամեն վայրկյան տալիս է հարյուր միլիարդ ջրածնային ռումբի էներգիային հավասար էներգիա

Այն չորս միլիոն տոննա ջրածինը փոխակերպում է էներգիայի ամեն վայրկյան: Եթե միայն հնարավոր լինի օգուտ քաղել այս էներգիայից, այն կարող է ծառայել մարդկության պահանջներին 500,000 տարի: Եթե դիտարկենք մինչ այժմ մեզ հայտնի ամենամեծ աստղը, որը արևից 2,000 անգամ մեծ է, դրա արձակած էլեկտրաէներգիայի ծավալն աներևակայելի կլինի:

6. Մի օր արևը կմարի

 Բոլոր բաներն էլ վերջ են ունենալու: Արևը բացառություն չէ: Ենթադրվում է, որ արևը «միջին տարիքի» աստղ է, որը կազմավորվել է մոտ հինգ միլիարդ տարի առաջ, և այն կմարի մոտ վեց միլիարդ տարի հետո: Գիտնականները հետազոտել են աստղերի, ներառյալ արեգակի կյանքը: Նրանք կարծում են, որ 3.5 միլիարդ տարի հետո, արևը կշողա 40 տոկոսով ավելի պայծառ, քան ներկայումս է շողում: Տապը այնքան ուժգին կլինի, որ օվկիանոսները կեռան, և արդյունքում ծագած ջրային գոլորշին կցնդի:

Այս փուլում երկիրը կնմանվի Վեներային` չոր ու խոնավ, և կյանքը երկրի մակերեսին անհնար կդառնա: Բայց այս ամենը մեզ չի սպառնում մոտակա ապագայում:  

7. Ինչպե՞ս են առաջանում աստղերը

Աստղերը ստեղծվում են տիեզերական փոշու ամպերից, որոնք սփռված են տիեզերքով մեկ: Այս տիեզերական փոշու ամպերի մեջ տիրող անկայունությունը առաջացնում է հանգույցներ, որոնք էլ աստիճանաբար առաջացնում են մի զանգված, որը ապահովում է գազի և փոշու քայքայումը: Մինչ ամպը քայքայվում է, կենտրոնի օբյեկտը սկսում է տաքանալ: Ամպերի միջև գտնվող այս տաք միջուկը աստիճանաբար վերածվում է աստղի:

8. 1,100 տարի կպահանջվի աշխարհի ամենամեծ աստղի շուրջ շրջապտույտ կատարելու համար

 Աշխարհի ամենամեծ աստղը 2,800,000,00 կմ տրամաչափ ունի: Կպահանջվեր 1,100 տարի ժամում 900 կմ արագությամբ սլացող ինքնաթիռով նրա շուրջ շրջապտույտ գործելու համար: Գիտնականները նշում են, որ այս աստղը երկրից 1,800-ից 2,000 անգամ ավելի մեծ է:

9. Ինչքան ավելի մեծ է աստղը, այնքան ավելի կարճ է նրա կյանքի տևողությունը:

Եթե կարծում եք, թե մեծ աստղերը պակաս խոցելի են, քան փոքր աստղերը, ապա դուք սխալվում եք: Ավելի մեծ աստղերը ջրածնի ավելի բարձր ծավալով են օժտված, սակայն նրանք սպառում են իրենց էներգիան ավելի արագ, քան փոքր աստղերը

10. Եթե նայում եք աստղերին, նայում եք անցած ժամանակին 

Ենթադրվում է, որ ամենամեծ աստղը 4,900 լուսնային տարով հեռու է Երկիր մոլորակից: Եթե դրան նայում եք հիմա, դուք տեսնում եք, թե ինչպիսին է այն եղել 4,900 տարի առաջ: Սա իրոք զիլ է:

Posted in Մաթեմատիկա

մաթեմատիկա 18.10.2022.

Գտիր անհայտ գումարելին:

194+ 324 = 518

245 + 496= 741

407 + 285 = 692

146+ 154=  300

Լուծի՛ր խնդիրները:

Քանի տարեկան կլինի Լուսեն 5 տարի հետո, եթե 5 տարի առաջ 16 տարեկան էր:

Լուծում

1)16+5=21

Երկու արկղում միասին կար 50 կգ խնձոր: Առաջին արկղի մեջ լցրին 5 կգ խնձոր: Որքան խնձոր եղավ երկու արկղում միասին:

Լուծում

1)50+5=55

Առաջին արկղում կար 23 կգ խնձոր, իսկ երկրորդում՝ 27 կգ: Առաջին արկղի մեջ  լցրին ևս 5 կգ խնձոր:  Որքան խնձոր եղավ երկու արկղում միասին:

Լուծում

1)23+5=28

2)28+27=55

Հաշվի՛ր գումարը:

120 + 175 + 254=

240 + 126 + 25 +76=

 230 + 480 + 204=

286 + 423 + 12 + 54 =

193 + 7 + 75=

166 + 120 + 80=

492 + 67 + 8 + 3=570

Posted in Ես և շրջակա աշխարհը, Մայրենի

եկեղեղու տեղաշարժումը

Մի օր բալզաթցիները որոշեցին որ պետք է եկեղեցին տեղաշարժեն․պարաները փատատումեն զանգատան շուջ ու քաշումեն։Ահել-ջահել գոռունեն․

մե՜կ-երկու՜ քաշեցի՜նք, մե՜կ-երկու՜ քաշեցի՜նք։

քաշեցին-քաշեցին պարանը պոկվեց։

-ՈՒռա՜ եկեղեցին տեղաշարժվեց։Իրականում եկեղեցին նի մատնաչափել չեր տեղաշարժվել։

Posted in Մաթեմատիկա

«Մաթեմատիկա» 04.10.2022

  1. Գրի՛ր հռոմեական թվանշաններով:

13-XIII

19-XIX

22-XXII

54-LIV

97-XCVII

301-CCCI

  • Կատարի՛ր գործողությունները:

X +IV=XIV

XII +IV=XVI

X + IX=XIX

XIV – VI=VIII

XXII – VIII=XIV

C + C + C + III =CCCIII

  • Լուծի՛ր խնդիրները.

Մրցույթում I, II, III տեղերը գրավեցին Հայկը, Արան և Անին: Հայկը I տեղում չէր: Արան II տեղում էր: Ո՞ր տեղերն էին գրավել Հայկն ու Անին:

Պատասխան՝ Հայկը- III , Անին – I

Աննան եղբորից փոքր է 5 տարով: Եղբայրը 4 տարի առաջ 10 տարեկան էր: Այժմ նրանցից յուրաքանչյուրը քանի՞ տարեկան է:

Պատասխան՝  Եղբայր-14, Աննա-9

Posted in Մայրենի

«Կոմիտասը բնության հրաշքներից է»

Կոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև Սողոմոնի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։

Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր… 

«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։

Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։

Հետագայում Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ:

Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա։ Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող։ Կոմպոզիտորը մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը և շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա:

1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։

Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։

1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։

1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։ Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…

Posted in Մաթեմատիկա

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» 06.10.2022

  1. Կարդա՛ դատողություններն ու գրի՛ր ճշմարիտ են, թե ՝ ոչ։
    Ա․ Ցանկացած եռանիշ թիվ մեծ է ցանկացած երկնիշ թվից։ Այո
    Բ․ Ցանկացած միանիշ թիվ փոքր է ցանկացած երկնիշ թվից։ Այո
    Գ․ Ցանկացած եռանիշ թիվ մեծ է 300- ից։ Ոչ
    Դ․ Ցանկացած միանիշ թիվ փոքր է 20 – ից։ Այո
  2. Գտիր անհայտ հանելին։
    852 – 568 = 284 699 – 345 = 354
    916 – 124= 792 677 – 577 = 100
    237 – 19= 218 915 – 261 = 654
  3. Լուծի’ր խնդիրը։
    Երբ Հայկը հարցրեց պապիկի տարիքը, պապիկն ասաց, որ իրենից մեծ է 8 անգամ։ Հայկը հաշվեց և իմացավ, որ պապիկը 56 տարեկան է։ Քանի՞ տարեկան է Հայկը։

1)56:8=7, Հայկը 7 տարեկան է։

  1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
    297 + 255 + 9 : 3 =555
    5 . 8 + 571 + 60=671
    45 : 5 + 350 + 191=550
    19 + 255 + 9 . 9=355

Posted in Մաթեմատիկա

«ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» 05.10.2022

  • Լուծի՛ր խնդիրները։
  • 1 պատուհան ներկելու համար անհրաժեշտ է 4 լ ներկ, իսկ 1 դուռ ներկելու համար՝ 6 լ։

ա) Որքա՞ն ներկ է անհրաժեշտ 8 պատուհան և 7 դուռ ներկելու համար։
1) 7 x 6= 42

2) 4 x 8 = 32

3) 42 + 32 = 74

բ) Կբավականացնի՞ արդյոք վարպետի ունեցած 85 լ ներկը 7 պատուհան և 8 դուռ ներկելու համար։

այո

  • Արան 2 անգամ մեծ է քրոջից։ Քույրը 5 տարի հետո կլինի 9 տարեկան։ Այժմ նրանցից յուրաքանչյուրը քանի՞տարեկան է։

    Լուծում՝

Արա – 8

Քույր – 4

Պատասխան՝

  • Մրցույթին մասնակից 10 աշակերտներից վերջին 3 տեղում էին Աշոտը, Սոնան ու կարենը։ Աշոտը X տեղում չէր։ Սոնան IX տեղում էր։ Ո՞ր տեղերում էին Աշոտն ու Կարենը։
  • Պատասխան՝ Աշոտ-VIII,  Սոնան – III, Կարեն – X

700 – 291 + 157=566

702 – 291 + 157=568

645 + 256 – 282=619

648 + 256 – 282=622

45 + 482 + 55=582

150 + 172 + 50 + 7=379

84 + 324 + 16=424

260 + 372 + 40 + 5=677

(5 x 8) : 8=5

5 x 7 : 5=7

4 x 6 : 6=4

(9 x 8) : 9=8

8 x 4 : 8=4

9 x 4 : 4=9